Ողջույն, բարեկա՛մ…Իսկ դու գիտե՞ս, որ կրթահամալիրի Հարավային դպրոց պարտեզը հայտարարում է 2017թ․ ծնված 6 տարեկանների դասարանցիների ընդունելություն 2023-2024 ուսումնական տարվա առաջին դասարաններում։ Արի՛ Հարավային դպրոց-պարտեզ, որ իրար ճանաչենք, միասին ճամփորդենք, ստեղծագործենք, երգենք ու պարենք…
 

Նախագիծ` «Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբարը բաց է՝ կազմված կրթահամալիր մուտք գործող 2023-2024 ուստարվա 1-ին դասարանի սովորողների համար։ Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը մասնակցում է 3-օրյա ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, միջավայրին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը։

Ժամանակահատվածը՝ մարտի 28-29

Ճամբարի բովանդակությունը՝

  • Ծանոթացում
  • Սովորողի ընտրությամբ՝ մասնակցություն իրականացվող ճամբարային նախագծերին
  • Մեդիահմտություններ
  • Երգ-պար-պարերգ
  • Մարզումներ/ հեծանիվ, քայլք, ուրախ մարզական խաղեր/
  • Ընթերցում
  • Տեխնոլոգիա / ծեփ, այլընտարքային նկարչություն/
  • Անհրաժեշտ միջոցներ «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակիցը պետք է ունենա անհատական նեթբուք-նոթբուք կամ համարժեք այլ թվային գործիք, ծնողի էլ.հասցեն , այլ նյութեր եւ պարագաներ՝ ըստ օրվա նախագծի։

Ճամբարի ղեկավարներ՝

Հեռախոսահամարներ՝ 091181008,  094211291

Մարտի 28, երեքշաբթի

  • 10:00-12:00- Ծանոթացում, հարթակում սանն է.
  • Շրջայց դպրոցում
  • Երգուսուցում՝ «Գնացե՛ք, տեսե՛ք»
  • Ուրախ մարմնամարզություն

Սանին առաջարկվում է նաեւ նախապես տեսանյութով պատմել .

  • Ո՞վ է ինքը․
  • Իր անվան պատմությունը
  • Իր ընտանիքի մասին
  • Իր նախասիրությունների մասին
  • Իր առօրյայի մասին
  • Ի՞նչու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը
  • Ի՞նչպիսին պետք է լինի իր դպրոցը
  • Նկարագրություն պատկերացրած դպրոցի մասին
  • Ի՞նչպիսին պետք է լինի իր ուսուցիչը/նկարագրություն/

 

Տեխնիկական պահանջներ՝

  • Եթե տեսագրում եք հաղորդումը հեռախոսով, խնդրում ենք այն պահել հորիզոնական
  • Հաղորդման վայրը ընտրել բնակարանի գրադարանային, ընթերցողական հատվածը
  • Հետևել նկարահանման երկրորդ պլանին, որ շատ ակտիվ չլինի/անց ու դարձ/
  • Բացառել խոսքի տեսագրման ընթացքում աղմուկը
  • Հանդերձանքը շատ վառ, զոլերով, բծավոր չլինի, պատկերը չայրելու համար 

Ամփոփումը՝

Մարտի 29, չորեքշաբթի

  • 10:00-10:30 Թումանյանական մանկական բանաստեղծությունների ընթերցում, ուսուցում
  • Սանին առաջարկվում է բերանացի սովորել բանաստեղծություններից մեկը ներկայացնել տեսանյութի ձևով: ( Բանաստեղծությունները՝ ստորեւ)
  • 10:30-11:00-միասին նկարում ենք մեր օրվա տրամադրությունը։
    • Անհրաժեշտ նյութեր ՝ ջրաներկ, սպունգի կտորներ , ջուր, սպիտակ թուղթ
  • 11:00:11:10- Մարզվում ենք Վարում ենք հեծանիվ , ինքնագլոր, անվաչմուշկ

ՓԻՍՈՆ
Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։

Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։

Ամփոփումը՝

 

Մարտի 30

  • 10:00-10:15- բարեւախաղ
  • 10:15-11:00 – Ծանոթացում Paint համակարգչային նկարչական ծրագրին, գործիքաշարին ( 10-15ր տեխնիկական հարցեր, կարգավորում, 30 ր աշխատանք, 5 ր. աչքերի մարզանք)
  • Սովորողներին առաջարկվում է երկրաչափական պատկերներ -ից ընտրել շրջանը, գունավորել այն դույլ գործիքով և նկարել տարբեր տրամադրություններ ունեցող «Մարդուկներ»։ Պահպանել նկարը:
  • 11:00-12:00- Բակային ազգային խաղեր

Ամփոփումը՝

Օգտակար հղումներ՝

Վիրտուալ շրջայց կրթահամալիրում

Առաջին դասարանցու ծնողի ընթերցարան

Տեսադասեր սովորողների եւ ծնողների համար ։

Ամառային ուսումնական փաթեթ