Օգոստոսի 19-ից 20-ը կրթահամալիրի Արտավանյան մանկավարժական ճամբարում հյուրընկալեցինք Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին, Վայք քաղաքի համայնքապետին, Վայք քաղաքի դպրոցի տնօրենին, փոխտնօրենին եւ այլ վարչական աշխատակիցների։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ մարզպետը ծանոթացավ Արտավան գյուղի բարձունքում տեղակայված վրանային ճամբարին։ Տեսակապով կապ հաստատեցին Վաղաշենում , Արատեսում գտնվող ճամբարականների հետ։

Այցի շրջանակում հյուրերը մասնակցեցին կլոր սեղան-քննարկմաը, որը վարում էր Աշոտ Բլեյանը: Քննարկմանը մասնակցեցին նաև դպրոցի տնօրենն ու մանկավարժները, սեբաստացի ուսուցիչները։

Կլոր սեղանի նպատակն էր ծանոթանալ Արտավան գյուղի միջնակարգ դպրոցի աշխատակազմին, դպրոցի հիմնախնդիրներին, նորարարական եւ համագործակցական ծրագրերին։