«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում Մայիսի 30-ից հունիսի 10 գործելու են նախագծային ուսուցման ուսումնական ճամբարները, այնուհետև  ամբողջ ամռան ընթացքում գործելու է ամառային դպրոցը՝ լողափնյա ճամբարներ.

 

Ուսումնական բաց, գրավիչ միջավայր, հագեցած առօրյա, առողջ սնունդ։

Ծրագրում՝

  • լող
  • պար
  • երաժշտություն,
  • կերպարվեստ
  • ընթերցանություն
  • շախմատ
  • բնագիտություն
  • այցելություն ուսունական ագարակ
  • կենդանիների խնամք
  • բերքահավաքչություն
  • հայրենագիտական ճամփորդություններ
  • արշավային ճամբարներ

Ուսումնական ճամբարները բաց են 5-15 տարեկանների համար, ովքեր ամառն անցկացնում են Երևանում։ Հնգօրյա ուղեգրի արժեքը 15.000 դրամ է:

 

Ճամբարային ջոկատներ՝

4-5-րդ դասարաններ, կազմակերպիչ՝ Լենա Ղազարյան

Երաժշտական նախագծեր՝ Մարիամ Մնացականյան

Ճամբարային օրերն ըստ ուղղվածության

  • Մայիսի 30՝ պղպջակների օր
  • Մայիսի 31՝ թարս օր
  • Հունիսի 1՝ պաղպաղակի օր
  • Հունիսի 2՝ բնագիտական փորձեր, կառուցողական խաղեր
  • Հունիսի 3՝ սանրվածքների օր
  • Հունիսի 6՝ ակնոցների օր
  • Հունիսի 7՝ դիմակների, գլխարկների օր
  • Հունիսի 8՝ արտասովոր լողազգեստների օր
  • Հունիսի 9՝ ֆեյս-արտ դիմապատկերներ
  • Հունիսի 10՝ պարային ֆլեշմոբերի օր

 

Լողավազանի ժամանակացույց