Վայր ՝ Հարավային դպրոց պարտեզ
Ժամ՝ 09:00-09:15
Մասնակիցներ՝ Սովորողներ, դասավանդողներ, ծնողներ…

Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգ

Երկուշաբթի — 4-5-րդ դասարաններ, պատասխանատուներ՝ կազմակերպիչներ
Երեքշաբթի — առաջին դասարաններ, պատասխանատուներ՝ դասվարներ, Մարիամ Մնացականյան
Չորեքշաբթի— երկրորդ դասարաններ, պատասխանատուներ՝ դասվարներ, Մարիամ Մնացականյան
Հինգշաբթի— երրորդ դասարաններ, պատասխանատուներ՝ դասվարներ, Մարիամ Մնացականյան
Ուրբաթ- 5 տարեկաններ, պատասխանատուներ՝ դասվարներ, Մարիամ Մնացականյան
Հինգշաբթի— երրորդ դասարաններ

Ծրագրում՝  Մեդիաուրբաթ նախագծային ծրարգրով ուսուցում՝

Հ. Թումանյան՝ Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

Ծափ-դոմփ-ռիթմ

Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է,
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ․
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։

Ծափ-դոմփ-ռիթմ

Գովենք-գովենք ո՞ւմ գովենք
Անբան Հուռիին գովենք

Գովենք-գովենք ո՞ւմ գովենք
Վայ, Հուռի, վա՜յ, վա՜յ,
Անբան Հուռիին գովենք,
Վայ, Հուռի, վա՜յ, վա՜յ…

Լիդրը գզող, լիդրը մանող,
Վայ, Հուռի, վա՜յ, վա՜յ,
Հա՛մ խճճող, հա՛մ հանող,
Վայ, Հուռի, վա՜յ, վա՜յ…

Հունցող-թխող, եփող-թափող,
Վայ, Հուռի, վա՜յ, վա՜յ,
Մի խոսքով՝
Հուրի-հրեղեն, մատները՝ ոսկի
Վայ, Հուռի, վա՜յ, վա՜յ…
Հուրի-հրեղեն, մատները՝ ոսկի՞
Վայ, Հուռի, վա՜յ, վա՜յ…

Էլ ինչ վա՜յ-վա՜յ, էլ ինչ վու՜յ-վու՜յ
Տարա՜ն-տարա՜ն, Հուռուն տարան
-Ու՞ր տարան

Հարս տարան

Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Կոլոտ փեսին տեղ չըկա:

Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն խարսնիս կա,
Թավեն ծակ է, եղ չըկա,
Փեսեն եկավ տեղ չըկա:

Ծափ-դոփ-ռիթմ

Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն բամբակ կա,
Հուռուն հեչ հավես չկա,
Բամբակը գզաղ չըկա:

Այ, ֆորկա, ֆորկա, ֆորկա,
Էսօր մեր տուն բամբակ կա,
Հուռուն հեչ հավես չկա,
Բամբակը գզաղ չըկա:

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,

Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,

Խատուտիկ հավքեր,
Զրընգան երգեր,
Գառների մայուն,

Խաղ, ուրախություն․

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։