Հարավային դպրոցի ուրախ ճամբարը շարունակվում է, հրավիրում ենք բոլոր այն ճամբարականներին, ովքեր սիրում են լողալ, հեծանիվ վարել, զվարճանալ, նկարել, մարզվել, շախմատ խաղալ, ընթերցել, տրամաբանել, երգել, պարել, ճամփորդել…
Ճամբարի ղեկավար՝ Կարինե Բաբուջյան
Էլ. հասցե՝ [email protected]
Հեռ. 09486.48.86
Հասցե՝ Ծ. Իսակովի 52/6
Հեռախոս՝ 010.73.61.00
Ճամբարային օրվա սկիզբը՝ ժամը 09:00, ավարտը՝ 16:00:
Ընդհանուր պարապմունք-տողանը՝ 09:00-09:15
Ճամբարային օրերին անհրաժեշտ ուսումնական պարագաներ, իրեր.
Արևային գլխարկ
Մարզահագուստ
Մարզակոշիկ
Լողի պարագաներ՝ լողազգեստ, լողաթափ, լողի գլխարկ, լողի ակնոց
Ջրի շիշ․ անհատական օգտագործման համար
Ուսապարկ, խուրջին
Նոթբուք, պլանշետ

ճամբարային առօրյան

Ընդհանուր պապապմունք-տողան, մարմնամարզություն, հեծանիվ, երաժշտություն, պար, լող, թվային միջոցների ուսուցում, կերպարվեստ, շախմատ, ուրախ օտար լեզու, ընթերցանություն, ուսումնական նախագծեր, հայրենագիտական ճամփորդություն։ Ճամբարային գործունեության մի քանի ձևեր կազմակերպվում են  կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, արվեստանոցներում, լաբորատորիաներում: Սննդի կազմակերպում՝ նախաճաշ, ճաշ: Ճաշացուցակը կազմվում է սահմանված կարգով՝ ընդգրկելով միրգ, ամառային աղցան, բնական հյութ:

  • Ճամբարային օրվա սկիզբը՝ ժամը 09:00, ավարտը՝ 16:00:

  • Ընդհանուր պարապմունք-տողանը՝ 09:00-09:15

  •  Լողը՝ ժամը 10:00-12:00:

Լողափից օգտվելիս անհրաժեշտ է ծանոթանալ լողափում գործող կարգապաhական  ևանվտանգության բոլոր կանոններինԴրանք նպաստում և ապահովում են այցելուներիանվտանգությունը և առողջության պահպանումը

Երեխաների անվտանգության համար պատասխանատվություն է կրում, տվյալ ջոկատի ղեկավարը:

Ճամբարի աշխատաժամանակը տեսե՛ք այստեղ։