Անցկացման վայրը, ժամը՝ Հարավային դպրոց-պարտեզ 09.00 — 09.15

Մասնակիցներ՝ հարավային դպրոցի դասավանդողներ, սովորողներ, ծնողներ

«Ուսումնական ժամերգություն»  նախագծով՝ շարականների ուսուցում

«Առաւօտ լուսոյ» ՝ Ն. Շնորհալի

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:
Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելո
Գըտող զիս արա:

Ազգային աշխատանքային պարերգեր

Հաց կթխեմ, գարի ա
1. Հաց կթխեմ, գարի ա,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Էս ինչ դժար տարի ա,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
2. Կրակը թռավ քարից,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ես կմեռնեմ քո դարդից,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
3. Ծով ա դառե մեր դաշտը,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Լիքը հաց ա մեր տաշտը,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
4. Հաց եմ թխել մշակին,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Հոտ քաշել մանիշակին,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
5. Հաց եմ թխել մշակին,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ետ եմ նստել դոշակին,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
6. Երեսիդ կարոտել եմ,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ոնց որ վարդ մանիշակին,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
7. Հաց կթխեմ, գարի ա,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ, մի
Կաքավները մավի ա,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
Լանջի հողին

Լանջի հողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Հացն ա կողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Ուտեմ համեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Ցորեն ծամեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Լուսնակ գիշեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Տափակ կըտեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Աննա խանում, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Քունդ ա տանում, հեփ, հոփ, հեփ, հոփ:

Երի, երի, երի ջան

Էս գիշեր լուսը տեսա,

        Երի՛, երի՛, երի՛ ջան,
Իմ յարը դուսը տեսա,
        Երի՛, մարալո՛, ջեյրա՛ն,
Ելել էր, ուխտ էր գալի,
        Երի՛, երի՛, երի՛ ջան,
Հրացանն ուսը տեսա,

Երի՛, մարալո՛, ջեյրա՛ն:

Արև էր ամպի տակին,
Երի՛, երի՛, երի՛ ջան,
Սուրբ Հակոբ ճամփի տակին,
Երի՛, մարալո՛, ջեյրա՛ն:
Մի էնպես ախպեր ունեմ,
Երի՛, երի՛, երի՛ ջան,
Հրեղեն ձին թամբի տակին,

Երի՛, մարալո՛, ջեյրա՛ն:

Ցորեն եմ ցանել արտը
Կրկնակ. — Ցորեն եմ ցանե արտը, ծլե, կանաչե,
Հեռու տեղ ախպեր’մ ունիմ, անկաջը կանչե:
1. Կաքավ եմ քարի միջին, ցորեն եմ ցանե,
Ձեն կուտամ ձորի միջին, ցորեն եմ ցանե:
2. Հանդեն ծաղիկ քաղել եմ, ցորեն եմ ցանե,
Դաստա արել, կապել եմ, ցորեն եմ ցանե:
3. Կաքավ եմ, սար ման գուկամ, ցորեն եմ ցանե,
Բլբուլ եմ, բաղ ման գուկամ, ցորեն եմ ցանե:
4. Գնացել ու եկել եմ, ցորեն եմ ցանե,
Չարոխ գուլպես կոկել եմ, ցորեն եմ ցանե:

Հայ ազգային ավանդական պարեր՝