ՀՐԱՄԱՆ N 21-457

10.06.2021թ.

Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 18 մայիսի 2021 թվականի N 785-Ա/2 հրամանը՝

  1. հաստատել Հարավային դպրոց-պարտեզի 4-րդ դասարանների ուսումնական տարվա ամփոփման կարգը:
  • ուսումնական չորրորդ շրջանի, ուսումնական տարվա գործունեության արդյունքներն ամփոփումը՝ 14.06-19.06.
  • ուսումնառության պայմանագրով որոշված դրամական պարտավորությունների կատարման վերջնաժամկետ՝ 19.06
  • ստուգման մասնակիցների ցուցակի հաստատումը՝ 21.06
  1. հաստատել 4-րդ դասարանի սովորողների գիտելիքների ստուգման ժամանակացույցը, հանձնաժողովների կազմերը, կազմակերպման կարգը՝ ըստ հավելվածների ((հավելված 1, հավելված 2).
  2. հանձնարարել գրասենյակի ղեկավարին` սովորողներին անհատապես ծանոթացնել հրամանին:

Հարավային դպրոցի ղեկավար՝               Շ.Պողոսյան

Հավելված 1

 

 

 

2020-2021 ուսումնական տարի
4-րդ դասարանի սովորողների գիտելիքների ստուգման ժամանակացույց, հանձնաժողովների կազմ

 

 

Առարկան օրեր կազմակերպիչներ Ստուգող
Մայրենի 22.06.2021 Լենա Ղազարյան

Սեդա Խաչատրյան

Անուշ Ներսիսյան

Մարգարիտա Հովնանյան

Մաթեմատիկա 25.06.2021 Լենա Ղազարյան

Սեդա Խաչատրյան

Լյովա Սարգսյան

Մոնիկա Տոնոյան

 


Հավելված 2

Չորրորդ դասարանցիների տարեվերջյան ստուգատեսը մայրենիից

 

Իրավական հիմքերը

4-րդ դասարանի մայրենիի ավարտական ամփոփումը կատարվում է ըստ հանրակրթության պետական չափորոշիչի՝ կրտսեր դպրոցն ավարտողին ներկայացվող ընդհանրական պահանջների․

  • ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվի գրական հայերենով,
  • կարդա, հասկանա, վերարտադրի պարզ գեղարվեստական և տեղեկատվական տեքստեր,
  • ձևակերպի տեքստի հիﬓական գաղափարը

4-րդ դասարանի մայրենիի հեղինակային ծրագրի ամփոփում-ստուգատեսի հիմքում դրվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող մայրենիի հեղինակային ծրագրի խնդիրների իրականացման ուսումնասիրությունը։
Այդ խնդիրներն են․

  • գրավոր ու բանավոր ճիշտ խոսքի և հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակում.
  • սովորողի խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի պահպանում ու զորացում.
    -մեդիահմտությունների անընդհատ զարգացման միջոցով խոսքի, ստեղծագործական մտահղացումների հրապարակայնացում, հանրայնացում (բլոգի, կայքի, սոցցանցի և վիրտուալ այլ միջոցներով).
  • վերլուծական ու նկարագրական հմտությունների, ստեղծագործական, քննադատական մտածողության զարգացում.
  • լեզվաբանական գիտելիքների յուրացման և լեզվական նյութի միջոցով՝ սովորողների ընդհանուր կրթական հայացքների շրջանակի ընդարձակում.
  • hամացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն, բառարաններից և տեղեկատու աղբյուրներից օգտվելու հմտության զարգացում։

Մայրենիի ամփոփում-ստուգատեսն իրականացվում է երկու փուլով․

  • ճամբարային՝ 31․05-11․06
  • գրավոր միասնական աշխատանք՝ 22․06, ժամը՝ 09․00

Ճամբարային փուլում սովորողն իրականացնում է մայրենիի ստուգատեսային նախագծերը։ Իր բլոգում բացված ստուգատեսային էջում տեղադրում է  բոլոր նախագծերն՝ իրենց արդյունքներով։
Ճամբարային փուլում սովորողն իր հետ ունենում է աշխատանքի համար անհրաժեշտ թվային գործիքներ։

 

Գրավոր միասնական աշխատանքին սովորողը ներկայանում է անհատական համակարգչով։
Առաջադրանքն ստանում է իր էլ․փոստին։ Առաջադրանքը տեղադրում է իր բլոգի մայրենիի ստուգատեսային էջում։ Աշխատանքի կատարման համար տրվում է 40 – 60 րոպե (60 րոպե՝ հատուկ կարիք ունեցող սովորողներին)   ։ Կատարելուց հետո սովորողը էջի հղումն ուղարկում է իր ուսուցչին։

Առաջադրանքը գնահատվում է 10 միավորանոց համակարգով։

 

Ստուգատեսային փուլերը լուսաբանվում են դպրոց-պարտեզի ենթակայքում։

 

Չորրորդ դասարանցիների տարեվերջյան ստուգատեսը մաթեմատիկայից

 

Իրավական հիմքերը

4-րդ դասարանի մաթեմատիկայի ավարտական ամփոփումը կատարվում է ըստ հանրակրթության պետական չափորոշիչի՝ կրտսեր դպրոցն ավարտողին ներկայացվող ընդհանրական պահանջների․

  • ազատ գրավոր և բանավոր թվաբանական գործողությունների կատարում, հաշվում,
  • կարդա, հասկանաառաջադրանքը, տարբերակի պայմանը, պահանջը:

4-րդ դասարանի մաթեմատիկայի հեղինակային ծրագրի ամփոփում-ստուգատեսի հիմքում դրվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող մաթեմատիկայի  հեղինակային ծրագրի խնդիրների իրականացման ուսումնասիրությունը։
Այդ խնդիրներն են․

  • բանավոր հաշվելու կարողության հմտություն,
  • ստեղծագործական կարողությունների, լեզվատրամաբանական և ալգորիթմական մտածողության, թվաբանական գիտելիքի և մեթոդների, դրանք գործնական իրադրություններում կիրառելու հմտություն,
  • դիտարելու, կռահելու ուսումնասիրելու, եզրակացույուններ կատարելու հմտություն,
  • համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն, տեղեկատու աղբյուրներից օգտվելու հմտության զարգացում, մեդիահմտությունների զարգացում:

Մաթեմատիկայի ամփոփում-ստուգատեսն իրականացվում է երկու փուլով․

  • ճամբարային՝ 31․05-11․06
  • գրավոր միասնական աշխատանք՝ 25․06, ժամը՝ 09․00

Ճամբարային փուլում սովորողն իրականացնում է մաթեմատիկայի ստուգատեսային նախագծերը։ Իր բլոգում բացված ստուգատեսային էջում տեղադրում է  բոլոր նախագծերն՝ իրենց արդյունքներով։
Ճամբարային փուլում սովորողն իր հետ ունենում է աշխատանքի համար անհրաժեշտ թվային գործիքներ։

 

Գրավոր միասնական աշխատանքին սովորողը ներկայանում է անհատական համակարգչով։
Առաջադրանքի հղումը ստանում է իր էլ․փոստին։ Սովորողը բացում է առաջադրանքի հղումը  և համապատասխան տեղում լրացնում անհրաժեշտ պատասխանները: Առաջադրանքը վերջացնելուց և ստուգելուց հետո, կամ հատկացված ժամանակը լրանալուց հետո սովորողը  «Google Forms»-ից առաջադրանքը՝ պատասխանով, բերում է բլոգ՝ մաթեմատիկայի  ստուգատես բաժին,  տեղադրում է առաջադրանքները՝ պատասխաններով, որից հետո սեղմում է ուղարկել («Submit» կամ «Готово» ) կոճակը: Աշխատանքի կատարման համար տրվում է 40 – 60 րոպե (60 րոպե՝ հատուկ կարիք ունեցող սովորողներին)  ։
Առաջադրանքը գնահատվում է 10 միավորանոց համակարգով։

 

Ստուգատեսային փուլերը լուսաբանվում են դպրոց-պարտեզի ենթակայքում։