Օրը Հարավում այլ էր: Հոգատարությունը, լավ գործ կատարելու ներքին մղումը համախմբել էր բոլորիս՝ ծնող, ուսուցիչ, սովորող, բարեկամ, ընտանիք: Հարավի աշնանային այգին քիչ-քիչ լցվեց զարդարված սեղաններով, հյուրերով: Սկսվեց ցուցահանդես-տոնավաճառը: Ցուցադրված էին սովորողների, ծնողների, դասավանդողների աշխատանքները, համադամ կերակուրներ: Սեղանները գնալով դատարկվում էին, հանգանակության արկղիկները՝ լցվում: Բոլորը ոգևորված էին: Սովորողներն անհամբեր սպասում էին գումարի հաշվարկմանը և արդյունքում 455.000 դրամ էր հավաքվել, որը փոխանցեցինք Սեբաստացիներ հիմնադրամի հաշվեհամարին: Շաբաթվա վերջում կրթահամալիրի բոլոր դպրոցներից գոյացած գումարները կփոխանցվի Զինվորների ապահովագրության հիմնադրամին:
Ուղիղ եթերներ ցուցահանդես-վաճառքից
4-5-րդ դասարանների երգչախմբային ելույթը
Մի կաթիլ բարություն ավելի լավ է, քան մի ամբողջ տակառ փիլիսոփայությունը:
Լև Տոլստոյ