Հարավային դպրոցում շարունակվում է Ամառային լողափնյա ճամբարը: Ճամբարին կարող են մասնակցել 5-12 տարեկան երեխաները:Ճամբարի հնգօրյա ուղեգրի արժեքն է 10.000 դրամ: Վճարումը կատարվում է բանկային փոխանցումով: Վճարի մեջ մտնում է օրական երկուանգամյա սնունդը, լողը և օրվա գործունեությունը:
Ճամբարային գործունեության ժամերն են՝ 09:00-16:00

Ճամբարից օգտվելու անվտանգության կանոններ.

  • Ճամբարականի ծնողը առավոտյան ջերմաչափում է երեխային նոր միայն բերում ճամբար
  • Դպրոցի բակից ճամբարականն ինքնուրույն, միայնակ է  մտնում դպրոց
  • Դպրոցի մուտքի մոտ ճամբարի ղեկավարը ջերմաչափում է ճամբարականին, ջերմություն չունենալու դեպքում միայն թույլ տալիս մտնել
  • Ճամբարական ախտահանում է ձեռքերը և գնում դեպի լողափի տարածք
  • Ճամբարականներն իրենց հետ ունենում են դիմակ և ախտահանող սփռեյ
  • Ճամբարականները տանից եթե բերել են սեղանի խաղեր, գնդակ, դրանք տեղում ախտահանվում են
  • Ճամբարականները հանդերձարանում փոխվում են հերթով, հագուսը դնում մյուս ճամբարականների հագուստից հեռու
  • ճամբարականների օրվա գործունեությունը կազմակերպվում է հիմնականում բացօթյա միջավայրում
  • ճամբարականները սնունդը կազմակերպվում է բացօթյա տարածքում
  • ճամբարականների սպասքը կարգի համաձայն ախտահանվում է
  • Ճամբարականները հնարավորինս փոքր խմբերով են օգտվում լողավազանից
  • Լողավազան մտնելուց առաջ պարտադիր ցայվում են, ախտահանում ձեռքերը
  • Լողավազանը շաբաթական մեկ անգամ ախտահանվում է, լվացվում, լողավազանը ֆիլտրվում է, քլորացվում
  • Ճամբարականին ծնողը տուն տանելուց սպասում է բակում
  • Ճամբարի ղեկավարը վերջում ճամբարականներին նորից ջերմաչափում է, գրանցում ջերմաչափման արդյունքը, նոր հրաժեշտ տալիս։

Ճամբարային ծրագիրն ընդգրկում է՝

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • լող
  • երաժշտություն
  • ընթերցանություն
  • մարզական խաղեր
  • այլընտրանքային խաղեր
  • նկարչություն
  • կինոդիտում
  • բնագիտական փորձեր
  • խոհանոցային գործունեություն
  • ուսումնական ճամփորդություններ, քայլք

Ճամբարականն իր հետ ունենում է.

  • շշով ջուր
  • դիմակ
  • լողազգեստ
  • չսահող հողաթափ
  • սրբիչ
  • լողի գլխարկ /աղջիկներ/
  • արևապաշտպան գլխարկ
  • սեղանի խաղեր
  • ախտահանիչ սփրեյ

10.08 — 21.08 Ամառային լողափնյա ճամբարի երկշաբաթյա օրակարգ

Օգոստոսի 10, Երկուշաբթի

9.00 — 9:30 —  առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30 — 10:00 — հեծանվավարություն
10:00 — 12:00 — լող , լողափնյա խաղեր
12:00 — 12:30 — նախաճաշ
12:30 — 13:30 — ստեղծագործական ժամ
13:30 — 14:00 — միջավայրի խնամք (ավազե հրապարակի մաքրում խոտերից)
14:00 — 14:30 — ճաշ
14:30 — 15:00 — ռիթմիկ-պարային խաղեր
15:00 — 16:00 — ընթերցանություն , ճամբարականների ճանապարհում

Օգոստոսի 11, Երեքշաբթի

9.00 — 9:30 —  առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30 — 11:00 — հեծանվավարություն
11:00 — 11:30 —նախաճաշ
11:30 — 13:00 — քայլքով դեպի մայր դպրոց՝ սեղանի թենիսի պարապմունք
13:00 — 13:40 — մասնակցություն քանդակագործության փառատոնին
13:40 — 14:00 — վերադարձ, հանգստի ժամ
14:00 — 14:30 — ճաշ
14:30 — 15:00 — երաժշտության ունկնդրում, մեկնաբանում
15:00 — 16:00 — բակային աշխատանքներ, ճամբարականների ճանապարհում

Օգոստոսի 12, Չորեքշաբթի

9.00 — 9:30 —  առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30 — 11:30 — լող , լողափնյա խաղեր
11:30 — 12:00 — հանգստի ժամ
12:00 — 12:30 — նախաճաշ
12:30 — 13:30 — բակային աշխատանքներ (դպրոցի ավտոկայանատեղիի մաքրման աշխատանքներ)
13:30 — 14:00 — հեծանվավարություն
14:00 — 14:30 — ճաշ
14:30 — 15:00 — խոհանոցային անցուդարձ
15:00 — 16:00 — ընթերցանություն, ճամբարականների ճանապարհում

Օգոստոսի 13, Հինգշաբթի

9.00 — 9:30 —  առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30 — 11:30 — այցելություն բույսերի լաբարատորիա
11:30 — 12:00 — վերադարձ, հանգստի ժամ
12:00 — 12:30 — նախաճաշ
12:30 — 13:30 — լող , լողափնյա խաղեր
13:30 — 14:00 — բակային աշխատանքներ (դպրոցի հյուսիսային մուտքի մաքրման աշխատանքներ)
14:00 — 14:30 — ճաշ
14:30 — 15:00 — ստեղծագործական ժամ, բնագիտական փորձեր
15:00 — 16:00 — ընթերցանություն, ճամբարականների ճանապարհում

Օգոստոսի 14, Ուրբաթ

9.00 — 9:30 —  առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30 — 10:30 — հեծանվավարություն
10:30 — 12:00 —միջավայրի խնամք (դպրոցիարևելյան կողմի  մաքրման աշխատանքներ)
12:00 — 12:30 — նախաճաշ
12:30 — 13:00 — հանգստի ժամ
13:00 — 14:00 — ֆիլմի դիտում, քննարկում
14:00 — 14:30 — ճաշ
14:30 — 15:00 — լող , լողափնյա խաղեր
15:00 — 16:00 — լողավազանի մաքրում , ճամբարականների ճանապարհում

Օգոստոսի 17, Երկուշաբթի

9.00 — 9:30 —  առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30 — 11:30 — լող , լողափնյա խաղեր
11:30 — 12:00 — ստեղծագործական ժամ
12:00 — 12:30 — նախաճաշ
12:30 — 13:30 — ճամփորդություն դեպի ագարակ, ձիերի խնամք
13:30 — 14:00 — վերադարձ, հանգստի ժամ
14:00 — 14:30 — ճաշ
14:30 — 15:00 — ինքնաշեն խաղեր
15:00 — 16:00 — ընթերցանություն, ճամբարականների ճանապարհում

Օգոստոսի 18, Երեքշաբթի

9.00 — 9:30 —  առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30 — 11:30 — լող , լողափնյա խաղեր
11:30 — 12:00 — հանգստի ժամ
12:00 — 12:30 — նախաճաշ
12:30 — 13:30 — միջավայրի խնամք
13:30 — 14:00 — հեծանվավարություն
14:00 — 14:30 — ճաշ
14:30 — 15:00 — խոհանոցային անցուդարձ
15:00 — 16:00 — ընթերցանություն, ճամբարականների ճանապարհում

Օգոստոսի 19, Չորեքշաբթի

9.00 — 9:30 —  առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30 — 10:00 — հեծանվավարություն
10:00 — 12:00 — լող , լողափնյա խաղեր
12:00 — 12:30 — նախաճաշ
12:30 — 13:30 — ռիթմիկ-պարային խաղեր
13:30 — 14:00 — ստեղծագործական ժամ, բնագիտական փորձեր
14:00 — 14:30 — ճաշ
14:30 — 15:00 — սեղանի խաղեր
15:00 — 16:00 — ընթերցանություն , ճամբարականների ճանապարհում

Օգոստոսի 20, Հինգշաբթի

9.00 — 9:30 —  առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30 — 10:00 — մարմնամարզություն
10:00 — 12:00 — լող , լողափնյա խաղեր
12:00 — 12:30 — նախաճաշ
12:30 — 13:30 — ինքնաշեն խաղեր
13:30 — 14:00 — հանգստի ժամ
14:00 — 14:30 — ճաշ
14:30 — 15:00 — երաժշտության ունկնդրում, մեկնաբանում
15:00 — 16:00 — ընթերցանություն, ճամբարականների ճանապարհում

Օգոստոսի 21, Ուրբաթ

9.00 — 9:30 —  առավոտյան ընդհանուր պարապմունք
9:30 — 10:30 — հեծանվավարություն
10:30 — 12:00 —միջավայրի խնամք
12:00 — 12:30 — նախաճաշ
12:30 — 13:00 — հանգստի ժամ
13:00 — 14:00 — ֆիլմի դիտում, քննարկում
14:00 — 14:30 — ճաշ
14:30 — 15:00 — լող , լողափնյա խաղեր
15:00 — 16:00 — լողավազանի մաքրում , ճամբարականների ճանապարհում

Ճամբարի ղեկավար՝ Էլիզաբեթ Ադիկյան
Էլ․ հասցե՝ [email protected]
Հեռախոսահամար ՝ 099 772 554