Հաստատված է կրթահամալիրի կառավարման խորհրդի 22.05.2018թնիստում

 

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԴՊՐՈՑՊԱՐՏԵԶԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կրթահամալիր) Հարավային դպրոց-պարտեզը (այսուհետ՝ դպրոց-պարտեզ) կրթահամալիրի մասնաճյուղ է:
  2. Դպրոց-պարտեզի ղեկավարին (տնօրենին) կրթահամալիրի գործադիր տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ):
  3. Դպրոց-պարտեզն իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ: 4. Դպրոց-պարտեզը Կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն:
  4. Դպրոց-պարտեզի կանոնադրությունը և դրա փոփոխությունները Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
  5. Դպրոց-պարտեզն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կրթահամալիրի և դպրոց-պարտեզի կանոնադրություններով:
  6. Դպրոց-պարտեզի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Իսակովի 52/6:
  7. Կարճ անվանումն է՝ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզ:
  8. Դպրոց-պարտեզը ունի էլեկտրոնային կայք՝ south.mskh.am, որը գործում է որպես դպրոց-պարտեզի պաշտոնական տեղեկատվական օրգան, զանգվածային լրատվական միջոց և սոցիալական ցանց, ներառում է դպրոց-պարտեզի էլեկտրոնային մատենավարությունը, բլոգային ուսուցման համակարգը՝ մանկավարժական աշխատողների, սովորողների, ակումբների, խմբերի բլոգները, կրթահամալիրի աշխատողների, սովորողների, ծնողների փոստային համակարգը։
  9. Դպրոց-պարտեզը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել օտարերկրյա կրթական հաստատությունների և կազմակերպությունների հետ:
  10. Դպրոց-պարտեզում չեն թույլատրվում քաղաքական և կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը:

 

  1. ԴՊՐՈՑՊԱՐՏԵԶԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ
  2. Դպրոց-պարտեզի գործունեության առարկան նախադպրոցական, մինչև 6-րդ դասարան հանրակրթական, հատուկ (այդ թվում՝ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) հեղինակային, լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումն է:
  3. Դպրոց-պարտեզի գործունեության նպատակներն են՝ ազգային դպրոցի հարուստ ավանդույթների վերածնունդը, առաջավոր կրթական, այդ թվում՝ կրթահամալիրի հետազոտող մանկավարժների մշակած մոտեցումների ներդրում. երեխաների (այդ թվում՝ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած) ներդաշնակ ու բնական զարգացման համար մանկավարժական–հոգեբանական, սոցիալական անհրաժեշտ պայմանների ապահովում:
  4. Դպրոց-պարտեզի խնդիրներն են. կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի մշակումը, կիրառումը, տարածումը. դպրոց-պարտեզի, կրթահամալիրի հնարավորությունների օգատագործմամբ յուրաքանչյուր երեխայի (այդ թվում՝ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխայի) ընդունակությունների դրսևորման և զարգացման պայամանների ապահովումը. ընդհանուր ներառական կրթության ապահովումը. սովորողի և աշխատողի ինքնուրույնության, նախաձեռնողականության ու անհատական պատասխանատվության առավելագույն մակարդակի ապահովումը. ֆիզիկական և մեդիա կրթական բաց միաջավայրի ապահովումը. կրթության սուբյեկտների միջև իրական ու լիարժեք հաղորդակցության ապահովումը՝ ժամանակակից տեղեկատվական ու հրատարակչական տեխնոլոգիաների ու միջոցների օգտագործմամբ. սովորողի լրացուցիչ կրթության կազմակերպումը:

 III. ԴՊՐՈՑՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  1. Դպրոց-պարտեզի կառուցվածքը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Իր կանոնադրական նպատակները և խնդիրները լուծելու համար դպրոց-պարտեզը ստեղծում է ուսումնական արհեստանոցներ, լաբորատորիաներ, ակումբներ, կաբինետներ:
  2. Դպրոց պարտեզում գործում են 2-5 տարեկանների խնամքի և զագացման խմբեր, «Իմացումի հրճվանք» ծրագրի 5 տարեկանների ուսուցման, 1-3-րդ դասարաններ, 4-5- րդ դասարաններ:
  3. Դպրոց պարտեզում գործում է տարատարիք սովորողների երկարացված օրվա ճամբար՝ որպես լրացուցիչ կրթություն:
  4. Դպրոց-պարտեզում իրականացվող կրթական ծրագիրը (այսուհետ՝ կրթական ծրագիր) կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի ենթածրագիրն է:
  5. Ուսումնական աշխատանքները կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցի, ուսումնական ժամանակացույցի, դպրոց-պարտեզի ուսումնական օրացույցի, ենթածրագրի ուսումնական պլանի և դասացուցակների հիման վրա:
  6. Ուսուցումը կազմակերպվում է խմբով՝ դասարան, սովորողների ընտրությամբ գործունեության խումբ, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբ, ճամփորդության խումբ, ճամբարական խումբ, ջոկատ, այցելուների խումբ և անհատական: Խմբերում սովորողների թիվը որոշվում է կրթահամալիրի ծախսերի նախահաշվով ամրագրված ցուցանիշների համաձայն:
  7. Խմբային ուսուցումը կազմակերպվում է դասերի, ակումբային պարապմունքների, ուսումնական նախագծերի, ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների, ճամբարների, ստեղծագործական հավաքների, համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների (ուսումնական պարապմունքներ) ձևով:
  8. Դպրոց-պարտեզում կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր՝ սովորողին տալով պահին, պայմաններին համապատասխան ձևն ընտրելու հնարավորություն:
  9. Տարրական կրթության կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացները կազմում են «Իմացումի հրճվանք» ծրագիրը, որի ղեկավարդասվարը մասնակցում է գործունեության կազմակերպման բոլոր ձևերին:
  10. Սանը դպրոց-պարտեզ ընդունվում է կրթահալիրում սահմանված կարգով:
  11. Հիմնական կրթության 4-5-րդ դասարանների ծրագիրն ուղղված է Սովորողի բազային ուսումնական կարողությունների զարգացմանը, սահուն անցում է ապահովում առարկայական ուսուցման:
  12. Լրացուցիչ կրթական ծրագիրն ուղղված է սովորողի կրթական պատվերի կատարմանը: Լրացուցիչ կրթական ծրագիրը բաղկացած է դասընթացներից, որոնք, որպես ծառայություններ՝ իրականացվում են ուսումնա-արտադրական արհեստանոցներում, լաբորատորիաներում, ակումբներում, կաբինետներում:
  13. Դպրոց-պարտեզում ուսուցման լեզուն գրական հայերենն է:

 

  1. ԴՊՐՈՑՊԱՐՏԵԶԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
  2. Դպրոց-պարտեզի ընթացիկ ղեկավարումն իրականացնում է տնօրենը:
  3. Դպրոց-պարտեզում ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ՝ մանկավարժական խորհուրդ, ծնողական խորհուրդ:
  4. Մանկավարժական, ծնողական խորհուրդները իրենց գործունեությունը կարող են ծավալել նաև վիրտուալ միջավայրում։
  5. Դպրոց-պարտեզի տնօրենը՝ կազմակերպում և ղեկավարում է դպրոց-պարտեզի ընթացիկ գործունեությունը. Խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի-պարտեզի զարգացման ծրագիրը. մասնակցում է Խորհրդի, կրթահամալիրի վարչական խորհրդի, մասնաժողովի նիստերին. ղեկավարում է դպրոց-պարտեզի մանկավարժական խորհրդի աշխատանքները. ապահովում է դպրոցի-պարտեզի ենթակայքի աշխատանքը. մասնակցում է դպրոց-պարտեզի աշխատողի անհատական աշխատաժամանակի կազմման աշխատանքին և այն ներկայացնում Տնօրենի հաստատմանը. ապահովում է դպրոց-պարտեզում կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների (այսուհետ՝ Կանոններ), աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնների պահպանումը. նշանակում է դպրոց-պարտեզի կաբինետների ղեկավարներին. կազմակերպում է սովորողների ընդունելությունը դպրոց-պարտեզ. օրինական ներկայացուցչի (ծնողի) հետ, կրթահամալիրում սահմանված կարգով, կնքում է ուսումնառության պայմանագիր. կազմավորում է դպրոց-պարտեզի ուսումնական խմբերը. հաստատում է դպրոց-պարտեզի դասացուցակը և դրա փոփոխությունները. ուսումնական պլանին համապատասխան ապահովում է կրթական ծրագրի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը. առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես հաճախել չկարողացող կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի համար, սահմանված կարգով, կազմակերպում է հեռավար, առցանց կամ տնային ուսուցում. ստեղծում է սովորողի և աշխատողի առողջության, հիգիենայի, սննդի, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման համար անհրաժեշտ պայմաններ. վերահսկողություն է իրականացնում սովորողների սննդի, դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, սովորողի կողմից իր աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ. հետևում է պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի վարմանը և պահպանմանը. ապահովում է պայմաններ սովորողների նախասիրության զարգացման դասընթացների գործունեության համար. ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքը. ներկայացնում է դպրոցի գործունեության կիսամյակային, տարեկան հաշվետվությունները. օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, Խորհրդի, Տնօրենի որոշումների, այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար. կատարում է Տնօրենի հանձնարարություններ. տնօրենի բացակայության դեպքում, Տնօրենի որոշման համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:
  6. Մանկավարժական խորհուրդը կազմավորվում է դպրոց-պարտեզում աշխատող բոլոր մանկավարժական աշխատողներից, կրթահամալիրի այլ մանկավարժական աշխատողներից: Մանկավարժական խորհուրդը քննարկում է՝ դպրոց-պարտեզի զարգացման ծրագիրը և երաշխավորում է այն Խորհրդի հաստատմանը. ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակի, նրանց հետ տարվող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման հարցերը. մանկավարժական խորհրդի նիստերի օրակարգը նիստից երեք օր առաջ տեղադրվում է դպրոց-պարտեզի կայքում. մանկավարժական խորհրդի նիստերը բաց են.
  7. Դպրոց-պարտեզի ծնողական խորհուրդը կազմավորվում է սովորողների ծնողներից:
  8. Ծնողական խորհուրդը կարող է գրանցվել որպես հասարակական կազմակերպություն և իր գործունեությունը կազմակերպել օրենսդրությամբ սահմանված կարգով:
  9. Կանոնադրությամբ սահմանված նպատակների իրագործման համար դպրոցպարտեզի ծնողական խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացնել այլ լիազորություններ:
  10. Դպրոց-պարտեզի գրասենյակի ղեկավարին աշխատանքի է նշանակում Տնօրենը՝ տնօրենի հետ խորհրդակցելով: Գրասենյակի ղեկավարի գործունեությունը կարգավորվում է պաշտոնական հրահանգով:
  11. Տնօրենը տվյալ ուսումնական տարվա համար նշանակում է դպրոց-պարտեզի կազմակերպիչներ՝ տնօրենի ներկայացմամբ:
  12. Կազմակերպիչը կրթահամալիրի մանկավարժական աշխատող է, որը պատասխանատու է դպրոցի՝ իրեն ամրակցված սովորողների ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման համար: Կազմակերպիչի գործունեությունը կարգավորվում է պաշտոնական հրահանգով:
  13. ԴՊՐՈՑՊԱՐՏԵԶԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
  14. Տնօրենը կրթահամալիրին օգտագործման հանձնված և կրթահամալիրի սեփականություն հանդիսացող գույքից ամեն տարի դպրոց-պարտեզին օգտագործման է հանձնում տարածք, գույք, միջոցներ:
  15. Դպրոց-պարտեզի տնօրենը պատասխանատու է դպրոց-պարտեզին հանձնված տարածքների, գույքի, սարքերի նպատակային օգտագործման և պահպանման համար:
  16. Դպրոց-պարտեզի ֆինասական միջոցները գոյանում են մանկապարտեզային խմբերի սաների ծնողների վճարներից, պետության բյուջետային ֆինանսական հատկացումներից, սովորողների ուսումնառության պայմանագրով որոշված լրավճարներից, լրացուցիչ կրթական ծառայությունների վճարներից, բարեգործական, նպատակային ներդրումներից, օրենքով թույլատրված այլ աղբյուրներից:
  17. Դպրոց պարտեզի ֆինանսական հաշվառումը կատարում է կրթահամալիրի հաշվապահությունը:
  18. ԴՊՐՈՑՊԱՐՏԵԶԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ, ՍՈՎՈՐՈՂԸ
  19. Դպրոց-պարտեզում դասավանդողը կրթահամալիրի մանկավարժական աշխատող է: Դասավանդող կարող է ընդունվել կրթահամալիրի մանկավարժական աշխատողի պաշտոնի նկարագրությամբ որոշված պահանջներին բավարարող մասնագետը՝ Խորհրդի որոշած հրապարակային ընտրության կարգով:
  20. Դպրոց-պարտեզում աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, Կանոններով, աշխատողի պաշտոնի նկարագրությամբ, աշխատանքային պայմանագրով:
  21. Դպրոց-պարտեզի սովորողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով, Կանոններով, ուսումնառության պայմանագրով:
  22. Դպրոց-պարտեզի սովորողը պատասխանատվություն է կրում Կանոններով, ուսումնառության պայմանագրով իր պարտականությունների կատարման համար:
  23. Դպրոց-պարտեզը, սահմանված կարգով, կարող է միակողմանի լուծել պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով սովորողի ծնողին՝ նրա և մասնաճյուղի միջև կնքված պայմանագրային դրույթները սովորողի կամ ծնողի կողմից չպահպանվելու դեպքում:

VII. ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

  1. Դպրոց-պարտեզը վերակազմակերպվում կամ լուծարվում է կրթահամալիրի Տնօրենի հիմնավորված առաջարկով՝ Խորհրդի որոշմամբ:
0