Category: 5 տարեկաններ

«Ճամփորդում ենք լուսանկարելով »

Մեր ճամփորդությունը ստուգատեսային էր։ Սեբաստացի 5-6 տարեկանները ճամփորդեցին լուսանկարելով։ Սովորողներն իրենց հետ ունեին՝  ուսումնական պլանշետ, հեռախոս՝ լուսանկարելու հնարավորությամբ։ Դասվար՝ Սեդա Խաչատրյան Ավելին՝  բլոգում ։

Ապրիլիկ․ Լուսանկարչական ստուգատես Բուսաբանական այգում

5 -6 տարեկանների հետ այցելեցինք Բուսաբանական այգի, իրականացնելու լուսանկարչական ստուգատես։ Սովորողներն իրենց լուսանկարելու կարողություններն ու հմտությունները ցուցադրեցին։ Մանրամասն տե՛ս այստեղ։

Ռոդարիական կոնֆետներ

Ջ․Ռոդարիի «Կոնֆետի անձրևը» հեքիաթից տպավորված՝ այսօր պատրաստեցինք գունագեղ կոնֆետներ։ Յուրաքանչյուր սովորող երևակայեց, թե ի՞նչ և ո՞վ է իր կոնֆետը՝ ժպիտ, արև, սրտիկ,ծիածան և նույնիսկ կապիտան, ով հրամայում էր։ Նրանց երևակայությունը…

Մարզական ստուգատես․լող

Հարավային դպրոց-պարտեզի հինգ տարեկանների մոտ այսօր լողի ստուգատես էր։ Լողը կարող է օգնել կեցվածքի ձևավորմանը, ճկունության բարձրացմանը։ Մեր սովորողները շատ են սիրում լողալ։ Նրանք կարողանում են ինքնուրույն զգեստափոխվել, դասավորել իրենց…

Գլորում ենք, գլորվում ենք

Այսօր խմբասենյակը դարձել էր գնդակների հրապարակ։ Սկզբում գնդակները գլորեցին, իսկ հետո սովորողները գլորվեցին։ Ուրախություն ու հրճվանք էր։ Մեկը մյուսին ոգևորելով ու ծափահարելով խաղն ավարտին հասցրեցին։ Ավելին՝ բլոգում։

«Ինքնաշեն ուսուցողական խաղեր»

Այօրվա ստուգատեսին 5-6 տարեկանները ստեղծեցին ինքնաշեն ուսուցողական  խաղեր: Ինքնաշեն խաղերով խաղացին, ուրախացան, հաշվեցին և բառեր կազմեցին : Դասվար` Սեդա Խաչատրյան  Տեխնոլոգ խորհրդատու՝ Մարիամ Մարտիրոսյան Ավելին`բլոգում    

Ինքնագլորներով ստուգատես․ ամփոփում

« ինքնագլորներով» բացօթյա մարզական ստուգատեսն անցկացրինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում ։ Ստուգատեսն սկսեցինք նախավարժանքով, այնուհետև սովորողները ցուցադրեցին ինքնագլոր վարելու իրենց հմտությունները՝ կանգնակների շրջանցումով։  Տե՛ս այստեղ Սեդա Խաչատրյան, Սուսաննա Ալոյան

«Իմ մայրիկը». դիմանկարներ ջրաներկով. տեխնոլոգիական ստուգատեսի ամփոփում

Միասին  նախապատրաստեցինք սեղանները անհրաժեշտ պարագաներով՝ ջրաներկ, վրձին, ջրով բաժակ, թուղթ, անձեռոցիկ։ Ունկնդրելով նախապես ընտրված երաժշտությունը՝ սովորողները սկսեցին նկարել իրենց մայրիկների դիմանկարները՝ պատմելով նրանց մասին։ Տե՛ս այստեղ: